Նարդի «Անուշ», ինկրուստացիա, հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի մի կողմում փորագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմից մի դրվագ՝ բարդ էլեմենտների համադրությամբ: Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։ Այն վերցված է իրական կյանքից: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի վրա փորագրված է զարդանախշ հյուսվածք:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: