Սեղան շախմատ-նարդի հեղինակային եզրագծով
Շախմատ-Նարդի սեղանի այս յուրօրինակ մոդելը բացառիկ է իր տեսակով: Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից։ Շախմատի խաղադաշտի շուրջ բոլորը փորագրված է զարդանախշ-հյուսվածք՝ բարդ էլեմենտների համադրությամբ: Երկու կողմում՝ շախմատի քարերի համար նախատեսված դարակներ են: Խաղաքարերի դարակները և ոտքերը ևս պատված են հյուսվածքով: Լաքապատ է, թվերը և տառերը, դարակների բռնակները՝ ֆիրմային լոգոյի տեսքով, ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
Սեղան-շախմատի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։
Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը: