Եռանարդի Զարդանախշ - էպոքսիդ
Այս հեղինակային մոդելի եռանարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի երեք կողմերի վրա փորագրված և էբոքսիդային խեժով գունազարդված զարդանախշեր են: Հայկական զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ:
Խաղը ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին, հեղինակն է ճարտարագետ Ներսես Ներսիսյանը[1]:
Խաղում են երեք հոգով հատուկ եռաթև տախտակի վրա։ Օգտագործում են 45 քար, յուրաքանչյուր մասնակցին 15 խաղաքար՝ սև, սպիտակ ու կարմիր և երկու զառ։ Խաղը հաղթում է նա, ով առաջինը կհեռացնի իր բոլոր խաղաքարերը։
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Եռանարդու խաղադաշտերը մեկ զանգված փայտից են:
Արժեքի մեջ ներառված են՝
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: